ՄԱՅԻՍԻ 9-Ի ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մայիսի 9-ի տոնակատարությունները արտակարգ իրավիճակի պայմաններում

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված արտակարգ իրավիճակի պայմաններում Մայիսի 9-ի տոնակատարություններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ և ասել. «Իմ խոնարհումն եմ հայտնում այն մարդկանց, որոնք ապահովել են մեր երջանիկ լինելու հնարավորությունը: Իրավամբ, կարողանում ենք ապացուցել, որ մենք մի հասարակություն ենք, որը կարողանում է ցույց տալ իր պատկառանքը հիշողության հանդեպ, իսկ հիշատակումը արժեքների հաստատում է և ապագայի գրավական: Միջոցառման գաղափարը վերածվում է հոգևոր արարողության, ինչպես արդեն տեսանք Ապրիլի 24-ին»: Նախարարի տեղակալի խոսքով՝ հաղթանակի միջոցառումները ևս շատ հագեցած են: Ելույթ կունենան պաշտպանության նախարարության նվագախումբը, տարբեր սերունդների անհատ կատարողներ և երգչախմբեր, կհնչեն «Զարթի՛ր, որդյա՛կ», խորհրդանշական իմաստ ձեռք բերած «Երազ իմ երկիր» երգերը և այլ տեղծագործություններ: Համերգը կհեռարձակվի մայիսի 9-ին՝ երեկոյան:

Առաջնորդվելով համավարակի կանխարգելման նպատակով պարետատան որոշմամբ՝ Եռաբլուր պանթեոնը, Հաղթանակի զբոսայգին, Կոմիտասի անվան պանթեոնը վաղը փակ են լինելու: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, ոստիկանական ուժերը նախանշած վայրերում կիրականացնեն ծառայություն՝ հասարակական կարգի անվտանգության և քաղաքացիների կուտակումների բացառումն ապահովելու նպատակով: Քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը այնտեղ կարգելվի: Ծառայությունը սկսվել է այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից Եռաբլուր պանթեոնում և կշարունակվի մինչև մայիսի 9-ը ժամը՝ 23:59-ը:

Մայիսի 9-ին ժամը 10:30-ից մինչև 11:00-ն բացառապես արարողակարգային միջոցառումների շրջանակում տեղի կունենա պետական պաշտոնյաների այցը Հաղթանակի զբոսայգի: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝ կազմակերպվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների այց Մայր Հայաստան հուշակոթողի մոտ՝ մեծարելու վերջիններիս:

«Նախապատրաստվել է անակնկալ, որը չեմ բացահայտի, քանի որ դա որոշակի պայմաններում է հնարավոր իրականացնել»,-նշել է Գ. Բալայանը:

Աղբյուրը `

(Visited 22 times, 1 visits today)

Be the first to comment on "ՄԱՅԻՍԻ 9-Ի ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*