Ուղղակի հրաշք. Կապշեք, երբ տեսնեք՝ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի բնակիչների համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով պանդեմիայի հետևանքով երկում ստեղծված իրավիճակը, հանձնարարել է նոր թափ հաղորդել դեռևս մարտ ամսին սկսած սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրերին: Այդ նպատակով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սերտ կապ պահպանելով կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների հետ, կշարունակեն շրջել մայրաքաղաքում և Հանրապետության մարզերում՝ թիրախավորոված աջակցություն հասցնելով բոլոր կարիքավորներին: Դրան զուգահեռ խմբակցությունը կշարունակի հանդես գալ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալուն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով:


Հենց սա է պատճառը, որ հիմնադրամն ամբողջ հանրապետությունում մեծ թափով շարունակում է սոցիալական տարբեր ծրագրերը: Հիմնադրամը հերթական աջակցությունն է ցուցաբերել Արարատի մարզին:

Արտաշատում առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել սոցիալապես անապահով ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հիմնադրամի տեսադաշտում են եղել նաև Արցախի պատերազմի մասնակիցների ընտանիքները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամի աջակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:


Դե իսկ իր հարազատ Կոտայքի մարզում, ամենօրյա ռեժիմով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ծայրահեղ վատ պայմաններում ապրող քաղաքացիներին են, տարեցներն ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Հիմնադրամն առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Առինջ, Աբովյան Բյուրեղավան, Կապուտան, Կոտայք, Ակունք և հարակից մյուս համայնքների կարիքավոր ընտանիքներին: Ընդառաջելով Գեղարդ համայնքի բնակիչներին՝ հիմնադրամը նաև անվճար դիզվառելիք է հատկացրել:


Իսկ, թե ինչ ոգևորությամբ եմ քաղաքացիները սպասում ամենօրյա աջակցությանը, մարդիկ պատմում են տեսախիցկի առաջ և միանշանակ ընդգծում, որ միակ մարդը հենց Գագիկ Ծառուկյանն է, ով այս օրերին աջակցել և շարունակում է աջակցել իրենց ընտանիքներին:
Կանաչ մամուլ

Աղբյուրը `https://kinolink-online.ru/?p=49678

(Visited 51 times, 1 visits today)

Be the first to comment on "Ուղղակի հրաշք. Կապշեք, երբ տեսնեք՝ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի բնակիչների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*