ՀՀ քաղաքացիները կստանան 68 հազար դրամ, տեսեք կաք ցուցակներում

Կառավարությունն իր այսօրվ՝ հունիսի 25-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը:

Այն ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ

բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային

կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների,

հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Աղբյուրը `

(Visited 1 520 times, 1 visits today)

Be the first to comment on "ՀՀ քաղաքացիները կստանան 68 հազար դրամ, տեսեք կաք ցուցակներում"

Leave a comment

Your email address will not be published.


*