Հիշում ե՞ք «Քաղաքում» սերիալի Կարբիսին․ Տեսեք, թե ինչպես է նա անճանաչիորեն փոխվել և ով է նրա գեղեցկուհի կինը․

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ «Քաղաքում» սերիալից հայտնի Մովսես Նիկողոսյանը տեւական ժամանակ անազատության մեջ է եղել: Դերասանի դատվածության մասին

հրապարակումներ եղել են, սակայն քչերին է հայտնի` իրականում ինչու է նա դատապարտվել: Մեզ հետ նոր զրույցում Մովսեսն առաջին անգամ խոսել է երեք տարուց ավելի ազատազրկված լինելու պատճառի, 2017-ի ամենակարեւոր իրադարձության եւ սերիալային նոր առաջարկի մասին:

«Ոչ ոք չի տուժել»

Հաճախ եմ հարցեր լսում, թե ինչու եմ դատապարտվել: Ուզում եմ անպայման շեշտել, որ իմ կատարած հանցանքի պատճառով

ոչ ոք չի վնասվել, ոչ մեկը չի տուժել. դատապարտվել եմ սահմանադրական կարեւոր պարտականությունս խախտելու հետեւանքով, որի համար ունեցել եմ լուրջ պատճառներ:

8
«Կարմիր բլուր» սերիալի նկարահանումներին

« … որ ինքս ինձ հետ առանձնանամ»

2017 թվականը, ինչպես նաեւ նախորդ երեք տարին, ինքս ինձ հետ մնալու հնարավորություն տվեցին: Գիտեք, գալիս է նման պահ,

երբ ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, կիսատ է եւ բնական հունով չի ընթանում:

Իմ կյանքում հենց այդ պահն էր, շատ հարցերի պատասխաններ չէի կարողանում գտնել, ինձ ինչ-որ բան տանջում էր: Այնպես չէ, որ կանխատեսված էր կամ ես մտադրված

գնացի դրան, որ ինքս ինձ հետ առանձնանամ: Հանկարծակի եղավ, բայց հասկացա, որ այն ժամանակահատվածն է, երբ պետք է գտնեմ ինձ հուզող հարցերի պատասխանները եւ, փառք իմ Աստծուն, գտա: Գտա, գրի առա, դարձավ մի ամբողջական գիրք, որն առաջիկայում կտպագրվի եւ ֆիլմ կդառնա: Այնտեղ ես գտա մարդու իրական

նշանակությունն այս կյանքում, մարդկային փոխհարաբերությունների տարբերակներն ու տարբերությունները, շատ-շատ հարցերի պատասխաններ: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ եթե մարդ գտնվում է անազատության մեջ, դա դեռ չի նշանակում, որ նա հանցագործ է ու ոչ ոքի պետք չէ: Ոչ, հանցագործ է նա, ով չի

կատարում Աստծո կամքը եւ չի ապրում նրա կանոններով, այսինքնայսօր մեր կողքին ապրում են շատ հանցագործներ: Կարեւորում եմ մարդուն իր տեսակով անկախ նրա ապրելակերպից ու գործունեությունից, այսօր անազատության մեջ գտնվող շատ ընկերներ ունեմ, ովքեր իրենց տեսակով գերազանցում են շատերին, ովքեր դրսում են ու մեր կողքին:

Աղբյուրը `

(Visited 159 times, 1 visits today)

Be the first to comment on "Հիշում ե՞ք «Քաղաքում» սերիալի Կարբիսին․ Տեսեք, թե ինչպես է նա անճանաչիորեն փոխվել և ով է նրա գեղեցկուհի կինը․"

Leave a comment

Your email address will not be published.


*