«Խելո՛ք մնա, թե չէ կնեղանամ ու էլ չեմ զանգի»․ Ինչպիսինն էր բոլորի կողմից սիրված Սմբոն․ լուսանկարներ ընտանեկան արխիվից․

Mediamax.am-ը գրում է․

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացան ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ Գրիշա Մաթևոսյանը: Նրանք հետմահու պարգեւատրվեցին Արիության մեդալներով:

«Ով մտածում ա, որ ծառայությունը տղու համար չի…»

Սմբատի խոսքերն են՝ բանակ գնալուց առաջ: Շատ ոգեւորված է մեկնել ծառայության. չէ՞ որ գնում էր հայրենիքին ծառայելու:

«Երբ նորակոչիկները իրենց զորամասի անուններն էին կարդում, ոմանք լարված ու հուզված էին, իսկ Սմբատի դեմքին ժպիտ էր, եկավ ու բա՛րձր, խրոխտ ձայնով հայտարարեց: Հենց այդ պահին զգացի, որ եղբայրս հասուն մարդ է արդեն», — պատմում է Սմբատի եղբայրը՝ Անդրանիկ Գաբրիելյանը:

Սմբատ Գաբրիելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սմբատը տան փոքրն էր, եւ իրեն յուրահատուկ ուշադրություն ու սեր են նվիրել ընտանիքի անդամները.

«Մեր սփոփանքն էր. դա բացատրել հնարավոր չէ: Իրեն բոլորը սիրում էին, ձգտում էին դեպի իրեն, դրական էներգիայով լեցուն էր», — ասում է եղբայրը:

Անդրանիկի խոսքով՝ Սմբատը եւ իր մայրը շատ կապված ու մտերիմ են եղել: Մայրը՝ տիկին Կարինեն, դպրոցում Համաշխարհային պատմության ուսուցչուհի է, դասավանդել է նաեւ Սմբատին:

Սմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետՍմբատ Գաբրիելյանը՝ մայրիկի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Անդրանիկը պատմում է, որ Սմբատը իրենից ու մյուս եղբորից շատ տարբեր է, բայց վախը անտեսելու տեսանկյունից նրանք նման էին:

«Մինչեւ բանակ գնալն էլ միշտ ասում էր՝ ամեն ինչ մեր ձեռքում է, երբ, որ պահին կարիք լինի՝ ամեն ինչ կանենք», — ասում է Անդրանիկը:

«Բարսելոնան» Սմբատի երկրպագած ֆուտբոլային թիմն էր, առհասարակ, ֆուտբոլ շատ էր սիրում. թե՛ դիտում էր, թե՛ խաղում: Զորամասը իրենց տան կողքին է՝ «Վաշտի թաղում», եւ Սմբատը հաճախ էր գնում այնտեղ՝ զինվորների հետ ֆուտբոլ խաղալու:

Աղբյուրը `

(Visited 186 times, 1 visits today)

Be the first to comment on "«Խելո՛ք մնա, թե չէ կնեղանամ ու էլ չեմ զանգի»․ Ինչպիսինն էր բոլորի կողմից սիրված Սմբոն․ լուսանկարներ ընտանեկան արխիվից․"

Leave a comment

Your email address will not be published.


*