Ուշադրություն!Որտե՞ղ դիմել՝ աջակցություն ստանալու համար:

Հարգելի՛ քաղաքացիներ, աջակցության ստանալու համար էլեկտրոնային դիմում լրացնելու հնարավորությունը կգործի 2020թ-ի ապրիլի 10-ից:
Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Օրինակ 1 Վերը նշված ոլորտի վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 100.000 դրամ, փետրվար ամսին՝ 110.000 դրամ

: Քանի որ միջին աշխատավարձը՝ 105.000 դրամը գերազանցում է նվազագույն աշխատավարձի գումարը, իսկ միջին աշխատավարձի 50%-ը` 52.500 դրամը՝ ոչ, ապա աջակցությանչափը կկազմի 68.000 դրամ:

Օրինակ 2 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 200.000 դրամ, փետրվար ամսին՝ 200.000 դրամ: Միջին աշխատավարձի 50%-ը կկազմի 100.000 դրամ և նա կստանա հենց այդ չափով՝ 100.000 դրամ աջակցություն:

Օրինակ 3 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 10.000 դրամ, փետրվար ամսին՝ 40.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 25.000 դրամը, չի գերազանցում նվազագույն աշխատավարձի գումարը, ապա աջակցության չափը կկազմի 25.000 դրամ:

Օրինակ 4 Անհատ ձեռնարկատիրոջ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 500.000 դրամ, աջակցության չափը կկազմի դրա 10%-ի չափով՝ 50.000 դրամ:

(Visited 722 times, 1 visits today)

Be the first to comment on "Ուշադրություն!Որտե՞ղ դիմել՝ աջակցություն ստանալու համար:"

Leave a comment

Your email address will not be published.


*