ՇՏԱՊ!!! պարտադիր պահանջ. Տիգրան Ավինյանը որոշում ստորագրեց նոր փոփոխություն…

ՀՀ պարետի այսօր ստորագրած որոշումներով արտակարգ դրության պարտադիր պահանջների մեջ փոփոխություն է կատարվել։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տնտեսավարողների համար նոր որոշումներ է կայացրել։ Ինչպես հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, այսօր

ստորագրված որոշմամբ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր, որ յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը։ Այն այլևս պարտադիր պահանջ չի համարվում:

Համաձայն փոփոխության՝ ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Աղբյուրը `

(Visited 147 times, 1 visits today)

Be the first to comment on "ՇՏԱՊ!!! պարտադիր պահանջ. Տիգրան Ավինյանը որոշում ստորագրեց նոր փոփոխություն…"

Leave a comment

Your email address will not be published.


*