Վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը պետք է վերացնել. Խաչիկ Ասրյան

Բալային համակարգը բարեփոխո՞ւմ է, թե՞ մարդկանց տարրական հացի փող աշխատելու հնարավորությունից է զրկում։ Լավ, ձեզ մե՞ր չի բերել, դուք էս ազգից, էս երկրից չե՞ք, էս քաղաքից չե՞ք։ Ո՞նց կարելի ա նման համակարգ ընդանրապես մտածել մի երկրում, որտեղ տաքսի քշելով էդքան մարդ տուն ա պահում։ Արա, դուք մա՞րդ եք։

Որ վարորդականից զրկեք անհեթեթ բալերով, ի՞նչ եք տալու դրա փոխարեն, ի՞նչ հնարավորություն՝ գումար աշխատելու, ու ոչ մեկ չասի, որ գործ հա էլ կա, սաղ ազգը վարկեր ու ապառիկներ ունի, էդ մի կտոր հացից էլ որ զրկեք, հանգիստ կքնե՞ք։ Երթևեկության կանոնների խստացումը և բալային համակարգի այս մոդելով ներդրումը, ո ՛չ ավել, ո ՛չ պակաս, ֆաշիստական տիպի օրենսդրության դրսևորում է:


Այդ պատճառով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը խիստ մտահոգություն է հայտնել: Ուստի՝ կոչ է անում նախաձեռնել և փրկություն ձեռք մեկնել վարորդներին:
Խաչիկ Ասրյանը գտնում է, որ վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը պետք է վերացնել:


Բացի այդ՝ պատրաստել նոր համակարգ՝ բնակչության անվտանգության և վարորդների երթևեկության շահերից ելնելով:
Նիկոլ, եթե քեզ հաջողվել է խաբել սեփական ժողովրդին, դա չի նշանակում,որ նրանք հիմար են, պարզապես հայ ժողովուրդը քեզ վստահել է ավելի շատ, քան դու արժանի էիր…. դու օգտագործեցիր քո ժողովրդի վստահությունը, իսկ Խաչիկ Ասրյանը, վստա՛հ ենք՝ հետ կբերի այն:

Աղբյուրը `

(Visited 20 times, 1 visits today)

Be the first to comment on "Վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը պետք է վերացնել. Խաչիկ Ասրյան"

Leave a comment

Your email address will not be published.


*