Պարետը նոր որոշում է ստորագրել․ որոշ սահմանափակումներ հանվել են, նորերը՝ ավելացել. հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ից արդեն գործում է

Պարետը հուլիսի 31-ին նոր որոշում է ստորագրել, որով ՀՀ տարածքում գործով որոշ սահմանափակումներ հանվել են։

Ուժը կորցրած է ճանաչվել այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք։

Պահանջներից դուրս է եկել այն կետը, որով հանրային սննդի օբյեկտներում պետք է կազմակերպվեր սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից։

Դրա փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ պետք է իրականացվի սեղանի մակերեսի ախտահանում:

Մարմնամարզական օբյեկտների համար նոր կանոններ են սահմանվել։ Այսուհետ յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Իսկ լողավազանի շուրջ նստարանները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։

Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։

Իսկ պահանջը, ըստ որի այցելուները պետք է մարզումների ներկայանան արդեն մարզահագուստը հագած, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացնեն տանը, հանվել է։ Նման պահանջ այլևս չկա։

Պարետի այս որոշումը ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին։

Աղբյուրը `

(Visited 60 times, 1 visits today)

Be the first to comment on "Պարետը նոր որոշում է ստորագրել․ որոշ սահմանափակումներ հանվել են, նորերը՝ ավելացել. հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ից արդեն գործում է"

Leave a comment

Your email address will not be published.


*