Եթե ժամանակին լսեին Խաչիկ Ասրյանին՝ այս օրը չէինք ընկնի

Դուք պիղծ ու հակահայ իշխանություն եք, դուք հայոց ցեղասպանությունը ուրացող, թրքահպատակ իշխանություն եք, ձեր պապերի անունը ուրացող իշխանություն եք: Վայրկյան առաջ ձեզ ռադ անել է պետք: Անհապաղ պետք է ազատվել այս չարիք իշխանությունից՝ ովքեր երկու տարի առաջ ստով ու կեղծիքով, ժողովրդի էմոցիաներն ու էներգիան մանիպուլացնելով, Սահմանադրական կարգը տապալելով, բռնազավթեցին ժողովրդի իշխանությունը:


Այն ամենն, ինչը նրանք իրականացրեցին այս երկու տարվա ընթացքում մեկ բառով կոչվում է՝ հանցավոր անգործություն: Սրանց ապիկար կառավարումը բերեց երկիրը կոլափսի: Բոլոր ոլորտներում ձախողված, արտաքին քաղաքականությունը տապալված, ժողովրդին հասցրել են ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական մեծ վնաս, արդյունքում ունենալով մեկ նպատակ՝ ապահովել սեփական բարեկեցությունը: Իսկ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ, սրանց հիմար կառավարումն էլ ավելի ցայտուն երևաց:


Սրանց անփառունակ իշխանությունում հավաքված են տկարամիտներ, որ գոնե խելք չունեն՝ ականջ անեն խելքովներին: Լսեն, օրինակ վերցնեն խելք ունեցողներից:
Ինչ էր ասում այդքան ձեզ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը. չլսեցի՛ք… հիմա ստացեք արժանին: Նա էր այն միակը, ով առաջին իսկ օրվանից կոչ էր անում Փաշինյան Նիկոլին ապահովել Հայաստանի ընտանիքներին փողով և սնունդովգոնե յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 300.000 դրամ՝ երաշխավորել կոմունալների անխափան աշխատանքը: Եթե լսեի՛ք և անեի՛ք այս առաջարկները, այսօր նման կործանման ցուցանիշ չէինք ունենա: Ուստի՝ Փաշինյան Նիկոլի հրաժարականի պահանջն արդեն անհրաժեշտ ու պարտադիր պայման է, իսկ դրա շուրջ համախմբումը բոլորիս սուրբ պարտականությունը: Ես առաջարկում եմ այլ տարբերակ՝ ոտքի կանգնել և արդարացիորեն պատժել հենց Փաշինյան Նիկոլին․․․


Պետք է կանգնել այն առաջնորդի կողքին, ում գործունեությունն անձերի, առավել ևս ընտանիքների դեմ չէ․ ում գործունեությունը հայրենատիրական գաղափարների իրականացման, քրիստոնյա Հայաստան և հայոց հզոր պետականություն կառուցելու համար է։ Իսկ այդ անունը մեկն է՝ Խաչիկ Ասրյան:

Աղբյուրը `

(Visited 5 times, 1 visits today)

Be the first to comment on "Եթե ժամանակին լսեին Խաչիկ Ասրյանին՝ այս օրը չէինք ընկնի"

Leave a comment

Your email address will not be published.


*