|ՇՏԱՊ🚩🚩🚩քիչ առաջ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է….

Առաջին դասարանի ընդունելություն

Դպրոցի հերթում առավելություն ստանալու են երկու դեպքում`

  1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Սկզբից, մի որոշ ժամանակ, համակարգը թույլ կտա գրանցել միայն վերը նշված երեխաներին, որից հետո նոր կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում նշված այս երկու կետերին:
Այսինքն, եթե օրինակ Ձեր երեխան Ձեր ընտրած դպրոցում չունի քույր/եղբայր և ծնողն էլ այդ դպրոցում չի աշխատում, ուրեմն սկբից դեռ այդ երեխային համակարգում գրանցել չեք կարող, պետք է սպասեք, մինչև համակարգը բացի հնարավորությունը նաև Ձեր երեխայի համար:

Այսինքն, նախ մի հղումով ստուգելու եք տվյալների ճշտությունը, հետո նոր, եթե ճիշտ լինեն, մյուս հղումով գրանցելու եք երեխային:
Հղումները ակտիվանալուն պես կտեղադրենք:

Որպեսզի այս վերը նշված փուլում խնդիրներ չլինեն և ժամանակ չկորցնեք, ապա հիմա արդեն նախապես համոզվեք, որ ունեք ձեր և երեխաների ՀԾՀ-ն: Եթե չունեք, ապա շտապեք ստանալ ձեր անձնագրային բաժնից: Հիշեք նաև, որ եթե ունեք այդ դպրոցում սովորող այլ երեխա, ապա նրանց ՀԾՀ-ն էլ է պետք լինելու:

Եթե տվյալները ստուգելու փուլում համակարգը չհայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր ՔԿԱԳ-ի տվյալների բազայից), ապա ձեզ առաջարկվելու է կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով ձեր տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն և ուղղվեն: Այս դեպքում ձեզ պետք կլինի ունենալ նաև երեխայի ծննդականը, ինչպես նաև որոշ անձնական տվյալներ (ծնողների անուն, ազգանուն, երեխայի ծնունդը գրանցած “զագս” և այլն): Հետևաբար, որպեսզի նման դեպքում ժամանակ չկորցնեք և հասցնեք գրանցել երեխային ձեր նախընտրած դպրոցում մինչև տեղերի լրանալը, առաջարկում ենք նախապես պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը:

Այնուամենայնիվ հուսով ենք, որ խնդիրներ չեն առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ այս նյութը հնարավորություն կտա ձեզ պատրաստ լինել դրանք ժամանակին լուծել:

Շնորհակալ ենք National Center of Educational Technologies (ԿՏԱԿ)-ի անձնակազմին համագործակցության և տրամադրած տեղեկության համար:

Հարգանքով`
Հայ ծնողների ակումբ.

Աղբյուրը `

(Visited 557 times, 1 visits today)

Be the first to comment on "|ՇՏԱՊ🚩🚩🚩քիչ առաջ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է…."

Leave a comment

Your email address will not be published.


*